Բասկետբոլի երիտասարդական հավաքականը զիջեց Բելգիային
ՍՊՈՐՏՀայաստանի բասկետբոլի տղամարդկանց մինչև 20 տարեկանների հավաքականը պարտվեց Բելգիայի հավաքականին: Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի տղամարդկանց մինչև 20 տարեկանների հավաքականը պարտվեց 74-87 հաշվով:
Հայաստանի երիտասարդական հավաքականը Ա ենթախմբում գրավեց վերջին 5-րդ հորիզոնականը։ Հայ բասկետբոլիստներն անցկացրած 4 հանդիպումներից միայն մեկում կարողացան հաղթանակ տոնել՝ առավելության հասնելով խմբի առաջատար Լեհաստանի նկատմամբ։
Հայաստանի ընտրանին կշարունակի պայքարը 17-րդ տեղի համար։ Հուլիսի 21-ին Վիգեն Էսկիջյանի սաները կմրցեն Ադրբեջանի ընտրանու հետ։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



