Կիևը Թբիլիսիին երկու անգամ մերժել է Սահակաշվիլիի արտահանձնման հարցում
INTERNATIONAL NEWSրաստանի Գլխավոր դատախազությունը երկու անգամ Ուկրաինա է ուղարկել նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի արտահանձնման պաշտոնական պահանջ եւ երկու անգամ պաշտոնական մերժում է ստացել:
Հուլիսի 19-ին Թբիլիսիում այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Տեյա Ծուլուկիանին: «Մեր պահանջը հիմնավորված էր, Ուկրաինա են ուղարկվել (Սահակաշվիլի հանցանքի – ծանոթ. խմբ) ապացույցներ, եւ այդ նյութերի հիման վրա ուկրաինական կողմը կարող է ընդունել այն որոշումները, որն ընդունելի է իր համար»,- ասել է նախարարը:
Ծուլուկիանին ընդգծել է, որ նախկին նախագահի արտահանձնման հարցը «չի կարող քաղաքական պրոցես լինել, քանի որ գործերի նյութերը վկայում են Սահակաշվիլիի դեմ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



