Կիևը Թբիլիսիին երկու անգամ մերժել է Սահակաշվիլիի արտահանձնման հարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆրաստանի Գլխավոր դատախազությունը երկու անգամ Ուկրաինա է ուղարկել նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի արտահանձնման պաշտոնական պահանջ եւ երկու անգամ պաշտոնական մերժում է ստացել:
Հուլիսի 19-ին Թբիլիսիում այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Տեյա Ծուլուկիանին: «Մեր պահանջը հիմնավորված էր, Ուկրաինա են ուղարկվել (Սահակաշվիլի հանցանքի – ծանոթ. խմբ) ապացույցներ, եւ այդ նյութերի հիման վրա ուկրաինական կողմը կարող է ընդունել այն որոշումները, որն ընդունելի է իր համար»,- ասել է նախարարը:
Ծուլուկիանին ընդգծել է, որ նախկին նախագահի արտահանձնման հարցը «չի կարող քաղաքական պրոցես լինել, քանի որ գործերի նյութերը վկայում են Սահակաշվիլիի դեմ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



