«Վագա ֆարմ»–ն ու «Նատալի ֆարմ»–ը ևս 3 տարով լիցենզիա կստանան
SOCIETY«Վագա ֆարմ» և «Նատալի ֆարմ» ՍՊԸ–ներին թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա կտրամադրվի՝ երեք տարի գործողության ժամկետով: Այս մասին որոշման նախագիծը կառավարության «դատին» կներկայացվի վաղը կայանալիք հերթական նիստի ընթացքում:
Ինչպես կարդում ենք նախագծում՝ իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է «Վագա ֆարմ» և «Նատալի ֆարմ» ՍՊԸ–ների կողմից ներկայացված հայտին օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու անհրաժեշտությամբ:
«Վագա ֆարմ» և «Նատալի ֆարմ» ընկերություններին թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և ՀՀ կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա տալու մասին» կառավարության որոշման նախագծի մշակմանը մասնակցել է Առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալությունը:
Հավելենք, որ այս արտոնության տրամադրումը պայմանավորված է նրանով, որ այս տարի լրանում է նախկինում՝ 2014 թ. հոկտեմբերին այս երկու ընկերություններին կրկին երեք տարի ժամկետով տրված վերոնշյալ առևտրի գործունեություն իրականացնելու լիցենզիայի ժամկետը:
Նկատենք, որ այս երկու ընկերությունները հայաստանյան դեղերի շուկայի առաջատարներն են և միշտ գտնվում են մրցակցության մեջ դեղորայքի ավելի որակյալ ու ավելի մատչելի տարբերակներ առաջարկելու տեսանկյունից:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
5
AraratBank Announces Change in Executive Leadership



