«Վագա ֆարմ»–ն ու «Նատալի ֆարմ»–ը ևս 3 տարով լիցենզիա կստանան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Վագա ֆարմ» և «Նատալի ֆարմ» ՍՊԸ–ներին թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա կտրամադրվի՝ երեք տարի գործողության ժամկետով: Այս մասին որոշման նախագիծը կառավարության «դատին» կներկայացվի վաղը կայանալիք հերթական նիստի ընթացքում:
Ինչպես կարդում ենք նախագծում՝ իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է «Վագա ֆարմ» և «Նատալի ֆարմ» ՍՊԸ–ների կողմից ներկայացված հայտին օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու անհրաժեշտությամբ:
«Վագա ֆարմ» և «Նատալի ֆարմ» ընկերություններին թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և ՀՀ կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա տալու մասին» կառավարության որոշման նախագծի մշակմանը մասնակցել է Առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալությունը:
Հավելենք, որ այս արտոնության տրամադրումը պայմանավորված է նրանով, որ այս տարի լրանում է նախկինում՝ 2014 թ. հոկտեմբերին այս երկու ընկերություններին կրկին երեք տարի ժամկետով տրված վերոնշյալ առևտրի գործունեություն իրականացնելու լիցենզիայի ժամկետը:
Նկատենք, որ այս երկու ընկերությունները հայաստանյան դեղերի շուկայի առաջատարներն են և միշտ գտնվում են մրցակցության մեջ դեղորայքի ավելի որակյալ ու ավելի մատչելի տարբերակներ առաջարկելու տեսանկյունից:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



