Աղբյուր. Դանի Ալվեսն ազդել է ՊՍԺ տեղափոխվելու Նեյմարի որոշման վրա
SPORTՀայտնի են դարձել կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարի՝ ֆրանսիական ՊՍԺ հնարավոր տրանսֆերի մանրամասները:
Բրազիլական «Lance» պարբերականը պատմել է 25-ամյա ֆուտբոլիստի որոշման շարժառիթների մասին:
Առաջին հերթին դա այն զգացողությունն է, որ նա գտնվում է Լիոնել Մեսսիի ստվերում՝ չնայած որ, նրանք ընկերական հարաբերություններ ունեն: Երկրորդը՝ տրանսֆերի հնարավոր համաձայնության վրա ազդել է փարիզցիների նորեկ, բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը, երրորդը՝ աշխատավարձի զգալի բարձրացումը:
Պարբերականի համաձայն՝ չնայած նախնական համաձայնությանը՝ Նեյմարի դիրքորոշումը կարող է դեռ փոխվել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն պատրաստ է վճարել բրազիլացու հրաժարագինը՝ 222 միլիոն եվրո:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



