Աղբյուր. Դանի Ալվեսն ազդել է ՊՍԺ տեղափոխվելու Նեյմարի որոշման վրա
ՍՊՈՐՏՀայտնի են դարձել կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարի՝ ֆրանսիական ՊՍԺ հնարավոր տրանսֆերի մանրամասները:
Բրազիլական «Lance» պարբերականը պատմել է 25-ամյա ֆուտբոլիստի որոշման շարժառիթների մասին:
Առաջին հերթին դա այն զգացողությունն է, որ նա գտնվում է Լիոնել Մեսսիի ստվերում՝ չնայած որ, նրանք ընկերական հարաբերություններ ունեն: Երկրորդը՝ տրանսֆերի հնարավոր համաձայնության վրա ազդել է փարիզցիների նորեկ, բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը, երրորդը՝ աշխատավարձի զգալի բարձրացումը:
Պարբերականի համաձայն՝ չնայած նախնական համաձայնությանը՝ Նեյմարի դիրքորոշումը կարող է դեռ փոխվել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն պատրաստ է վճարել բրազիլացու հրաժարագինը՝ 222 միլիոն եվրո:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



