Ռայան Գիգս. ՄՅՈւ-ում Ռոմելու Լուկակուից հաստ կաշի կպահանջվի
SPORTԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգսը մեկնաբանել է բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերն «Էվերթոնից»:
«Նրան կհետևեն մանրադիտակից, ինչպես դա չի եղել «Վեսթ Բրոմվիչում», «Չելսիում» կամ «Էվերթոնում»: Լուկակուից կպահանջվի հաստ կաշի, քանի որ նրա վրա անընդհատ ճնշում է գործադրվելու: Նա պետք է ուշադիր լսի մարզիչներին, դա կարևոր է: Եթե նա բաց թողնի շանսը, նրա տեղը կգա նա, ով կօգտվի դրանից:
Լսել եմ Մորատայով ՄՅՈւ-ի հետաքրքրվելու մասին, սակայն Ռոմելուն մի քանի առավելություն ունի. Լուկակուն արդեն խաղացել է Պրեմիեր լիգայում, նա Պոլ Պոգբայի ընկերն է, ինչը կհեշտացնի նրա հարմարվելը: Բացի այդ, նա ծանոթ է Մոուրինյուի պահանջներին»,- Գիգսի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



