Ռայան Գիգս. ՄՅՈւ-ում Ռոմելու Լուկակուից հաստ կաշի կպահանջվի
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգսը մեկնաբանել է բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերն «Էվերթոնից»:
«Նրան կհետևեն մանրադիտակից, ինչպես դա չի եղել «Վեսթ Բրոմվիչում», «Չելսիում» կամ «Էվերթոնում»: Լուկակուից կպահանջվի հաստ կաշի, քանի որ նրա վրա անընդհատ ճնշում է գործադրվելու: Նա պետք է ուշադիր լսի մարզիչներին, դա կարևոր է: Եթե նա բաց թողնի շանսը, նրա տեղը կգա նա, ով կօգտվի դրանից:
Լսել եմ Մորատայով ՄՅՈւ-ի հետաքրքրվելու մասին, սակայն Ռոմելուն մի քանի առավելություն ունի. Լուկակուն արդեն խաղացել է Պրեմիեր լիգայում, նա Պոլ Պոգբայի ընկերն է, ինչը կհեշտացնի նրա հարմարվելը: Բացի այդ, նա ծանոթ է Մոուրինյուի պահանջներին»,- Գիգսի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



