Ամստերդամում բացվել է MH17 չվերթի զոհերի հուշահամալիրը
INTERNATIONAL NEWSԴոնբացի երկնքում «Մալայզիական ավիաուղիներ» ընկերության Ամստերդամ- Կուալա Լումպուր MH17 չվերթն իրականացնող օդանավի խոցումից երեք տարի անց Նիդեռլանդների մայրաքաղաքում բացվել է ողբերգության զոհերի հուշահամալիր։ Արարողությանը ներկա էր Նիդեռլանդների թագավոր Վիլլեմ Ալեքսանդերը ու թագուհի Մաքսիման, կառավարության անդամները ու ուղեւորների ու անձնակազմի անդամների ավելի քան 2000 ազգականներ, փոխանցում է DW-ն։
Համալիրը, որը գտնվում է Ամստերդամի օդանավակայանից ոչ հեռու, իրենից ներկայացնում է մետաղական չորս մետրանոց պատ ու դրա դիմաց տեղակայված պողպատյա աչք, որի վրա փորագրված են բոլոր զոհվածների անունները։ Ավելի վաղ վթարի զոհերի ազգականները համալիրի շուրջ տնկել էին 298 ծառ, որոնցից յուրաքանչյուրին տվել են զոհվածներից մեկի անունը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



