Ամստերդամում բացվել է MH17 չվերթի զոհերի հուշահամալիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴոնբացի երկնքում «Մալայզիական ավիաուղիներ» ընկերության Ամստերդամ- Կուալա Լումպուր MH17 չվերթն իրականացնող օդանավի խոցումից երեք տարի անց Նիդեռլանդների մայրաքաղաքում բացվել է ողբերգության զոհերի հուշահամալիր։ Արարողությանը ներկա էր Նիդեռլանդների թագավոր Վիլլեմ Ալեքսանդերը ու թագուհի Մաքսիման, կառավարության անդամները ու ուղեւորների ու անձնակազմի անդամների ավելի քան 2000 ազգականներ, փոխանցում է DW-ն։
Համալիրը, որը գտնվում է Ամստերդամի օդանավակայանից ոչ հեռու, իրենից ներկայացնում է մետաղական չորս մետրանոց պատ ու դրա դիմաց տեղակայված պողպատյա աչք, որի վրա փորագրված են բոլոր զոհվածների անունները։ Ավելի վաղ վթարի զոհերի ազգականները համալիրի շուրջ տնկել էին 298 ծառ, որոնցից յուրաքանչյուրին տվել են զոհվածներից մեկի անունը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



