ԱՄԷ-ն հերքում է կատարական կայքերի արգելաբացումը
INTERNATIONAL NEWSԱՄԷ-ն պատասխանատվություն չի կրում կատարական կայքերի ենթադրյալ արգելաբացման համար, որոնք ճգնաժամի պատճառ էին դարձել Դոհայի ու արաբական հարեւանների հարաբերություններում։ Այս մասին հայտնել է ԱՄԷ ԱԳՆ ղեկավար Անվար Գարգաշը՝ հերքելով Washington Post-ում համապատասխան հրապարակումը։
Նա նաեւ հայտնել է, որ Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն ու Եգիպտոսը Դոհայի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ են սահմանելու։
Ընդ որում ԱՄԷ-ն չի գնա իրավիճակի էսկալացիայի՝ ընկերություններին ստիպելով ընտրություն կատարել Կատարի ու իրենց միջեւ, ասել է Գարգաշը։ ԱՄԷ ԱԳ նախարարը, որը առաջարկել է իրականացնել Կատարի միջազգայի մշտադիտարկումը՝ հավելել է, որ Քուվեյթի հովանու ներքո հանդիպումներ անցկացնելու ծրագրեր չկան։ «Չափից վաղ է հանդիպումների մասին խոսելու համար»,- ասել է նա։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



