ԱՄԷ-ն հերքում է կատարական կայքերի արգելաբացումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄԷ-ն պատասխանատվություն չի կրում կատարական կայքերի ենթադրյալ արգելաբացման համար, որոնք ճգնաժամի պատճառ էին դարձել Դոհայի ու արաբական հարեւանների հարաբերություններում։ Այս մասին հայտնել է ԱՄԷ ԱԳՆ ղեկավար Անվար Գարգաշը՝ հերքելով Washington Post-ում համապատասխան հրապարակումը։
Նա նաեւ հայտնել է, որ Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն ու Եգիպտոսը Դոհայի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ են սահմանելու։
Ընդ որում ԱՄԷ-ն չի գնա իրավիճակի էսկալացիայի՝ ընկերություններին ստիպելով ընտրություն կատարել Կատարի ու իրենց միջեւ, ասել է Գարգաշը։ ԱՄԷ ԱԳ նախարարը, որը առաջարկել է իրականացնել Կատարի միջազգայի մշտադիտարկումը՝ հավելել է, որ Քուվեյթի հովանու ներքո հանդիպումներ անցկացնելու ծրագրեր չկան։ «Չափից վաղ է հանդիպումների մասին խոսելու համար»,- ասել է նա։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



