Երևանի կոնսերվատորիայի 234 շրջանավարտից 109-ը գերազանցության դիպլոմ է ստացել
SOCIETYԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի է ունեցել 2016-17 ուսումնական տարվին գերազանցությամբ ավարտած բակալավր և մագիստրոս շրջանավարտների դիպլոմների հանդիսավոր հանձնումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կոնսերվատորիայից, հանդիսավոր արարողությունը սկսվել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի օրհնությամբ: Սրբազանը շնորհավորել և նոր նվաճումներ է մաղթել Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շրջանավարտներին: Բուհն այս տարի ունի 234 շրջանավարտ, որից 109-ը գերազանցության դիպլոմ է ստացել՝ 72-ը բակալավրիատի, 37-ը մաքիստրատուրայի:
ԵՊԿ-ն այս տարի 133 դիմորդ է ունեցել, որից 9-ը ԼՂՀ-ից են եղել: Բուհ են ընդունվել 125-ը, որոնցից 62-ը՝ պետպատվերի շրջանակում:
1
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
2
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
3
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
4
AraratBank Announces Change in Executive Leadership



