Երևանի կոնսերվատորիայի 234 շրջանավարտից 109-ը գերազանցության դիպլոմ է ստացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի է ունեցել 2016-17 ուսումնական տարվին գերազանցությամբ ավարտած բակալավր և մագիստրոս շրջանավարտների դիպլոմների հանդիսավոր հանձնումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կոնսերվատորիայից, հանդիսավոր արարողությունը սկսվել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի օրհնությամբ: Սրբազանը շնորհավորել և նոր նվաճումներ է մաղթել Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շրջանավարտներին: Բուհն այս տարի ունի 234 շրջանավարտ, որից 109-ը գերազանցության դիպլոմ է ստացել՝ 72-ը բակալավրիատի, 37-ը մաքիստրատուրայի:
ԵՊԿ-ն այս տարի 133 դիմորդ է ունեցել, որից 9-ը ԼՂՀ-ից են եղել: Բուհ են ընդունվել 125-ը, որոնցից 62-ը՝ պետպատվերի շրջանակում:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



