Արտակարգ դեպք Վայոց Ձորում. Եղեգնաձորի շուկայի մոտ ընկուզենու ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու դի
SOCIETYՎայոց ձորի մարզում հուլիսի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքում՝ Նարեկացի փողոցի 8 հասցեի Եղեգնաձորի շուկայի մոտ, ընկույզի ծառից կախված դի կա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քնիչները շուկայի հարեւանությամբ գտնվող «Ղռեր» կոչվող տարածքում հակի թելով ընկուզենու ծառից կախված վիճակում հայտնաբերել են 30-35 տարեկան տղամարդու դի։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Իրավապահները պարզում են մահացած քաղաքացու ինքնությունը։ Վարկածներից մեկը նաեւ ինքնասպանությունն է։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



