Արտակարգ դեպք Վայոց Ձորում. Եղեգնաձորի շուկայի մոտ ընկուզենու ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու դի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎայոց ձորի մարզում հուլիսի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքում՝ Նարեկացի փողոցի 8 հասցեի Եղեգնաձորի շուկայի մոտ, ընկույզի ծառից կախված դի կա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քնիչները շուկայի հարեւանությամբ գտնվող «Ղռեր» կոչվող տարածքում հակի թելով ընկուզենու ծառից կախված վիճակում հայտնաբերել են 30-35 տարեկան տղամարդու դի։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Իրավապահները պարզում են մահացած քաղաքացու ինքնությունը։ Վարկածներից մեկը նաեւ ինքնասպանությունն է։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



