Իրանում ԱՄՆ-ի քաղաքացին 10 տարվա ազատազրկման է դատապարտվել
INTERNATIONAL NEWSԻրանի առաջին ատյանի դատարանն ԱՄՆ քաղաքացուն 10 տարվա ազատազրկման է դատապարտել՝ Իսլամական հանրապետության դեմ լրտեսական գործունեություն ծավալելու համար: Այս մասին հայտնել է իրանական դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էժեին:
«Այդ մարդը, որը երկքաղաքացիություն ունի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Իրան է ներթափանցել որոշակի առաքելությամբ, սակայն բացահայտվել ու ձերբակալվել է անվտանգության ծառայությունների կողմից: Առաջին ատյանի դատարանը նրան 10 տարվա ազատազրկման է դատապարտել՝ բողոքարկման իրավունքով»,- ասել է Էժեին:
Ի դեպ՝ Իրանի օրենսդրությունը չի ճանաչում երկքաղաքացիության ինստիտուտը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



