Իրանում ԱՄՆ-ի քաղաքացին 10 տարվա ազատազրկման է դատապարտվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի առաջին ատյանի դատարանն ԱՄՆ քաղաքացուն 10 տարվա ազատազրկման է դատապարտել՝ Իսլամական հանրապետության դեմ լրտեսական գործունեություն ծավալելու համար: Այս մասին հայտնել է իրանական դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էժեին:
«Այդ մարդը, որը երկքաղաքացիություն ունի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Իրան է ներթափանցել որոշակի առաքելությամբ, սակայն բացահայտվել ու ձերբակալվել է անվտանգության ծառայությունների կողմից: Առաջին ատյանի դատարանը նրան 10 տարվա ազատազրկման է դատապարտել՝ բողոքարկման իրավունքով»,- ասել է Էժեին:
Ի դեպ՝ Իրանի օրենսդրությունը չի ճանաչում երկքաղաքացիության ինստիտուտը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



