Հռոմի մետրոյի գնացքը քարշ է տվել դռների մեջտեղում սեղմված կնոջը
INTERNATIONAL NEWSՀռոմի մետրոպոլիտենի «Տերմինի» կայարանում բելառուսցին լուրջ վնասվածքներ է ստացել՝ գնացքի դռների մեջտեղում սեղմվելով: Այս մասին հայտնում է Life.ru-ն` հղում անելով տեղական ԶԼՄ-ներին: Հսկիչ տեսագրություններում երևում է, թե ինչպես է կինը պայուսակը ձեռքին, մոտենում գնացքին և մի քանի վայրկյան կիսով չափ կանգնում դռների մեջտեղում: Այդ պահին դռները փակվում են, գնացքը սկսում է թափ հավաքել: Մի քանի մ գնալուց հետո գնացքը կանգնել է: 43-ամյա կնոջն օգնության են հասել ականատեսները: Հաղորդվում է, որ ներկայումս կինը գտնվում է հիվանդանոցում, լուրջ վնասվածքներ ունի:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



