Հռոմի մետրոյի գնացքը քարշ է տվել դռների մեջտեղում սեղմված կնոջը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀռոմի մետրոպոլիտենի «Տերմինի» կայարանում բելառուսցին լուրջ վնասվածքներ է ստացել՝ գնացքի դռների մեջտեղում սեղմվելով: Այս մասին հայտնում է Life.ru-ն` հղում անելով տեղական ԶԼՄ-ներին: Հսկիչ տեսագրություններում երևում է, թե ինչպես է կինը պայուսակը ձեռքին, մոտենում գնացքին և մի քանի վայրկյան կիսով չափ կանգնում դռների մեջտեղում: Այդ պահին դռները փակվում են, գնացքը սկսում է թափ հավաքել: Մի քանի մ գնալուց հետո գնացքը կանգնել է: 43-ամյա կնոջն օգնության են հասել ականատեսները: Հաղորդվում է, որ ներկայումս կինը գտնվում է հիվանդանոցում, լուրջ վնասվածքներ ունի:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



