Ֆրանսիայում Բաստիլի գրավման օրը մոտ 370 մարդ ձերբակալվել է, 900 մեքենա են հրկիզել
INTERNATIONAL NEWSՖրանսիայում ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ տոնական միջոցառումների ժամանակ մոտ 900 մեքենա են հրկիզել, մոտ 370 մարդ ձերբակալվել է: Այս մասին հայտնում է Parisien թերթը: Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ հուլիսի 13-14-ին հրկիզվել է 897 ավտոմեքենա, ձերբակալվել է 368 մարդ: Նշվում է, որ 2016 հրկիզվել էր 855 մեքենա, ձերբակալվել էր 577 մարդ: Նախարարության ներկայացուցիչ Պերրա-Անրի Բրանդեի խոսքով՝ անվտանգության խիստ միջոցառումներն ամբողջ երկրում հնարավորություն են տվել այս տարի «զգալիորեն նվազեցնել հրկիզումների և ծեծկռտուքների թիվը»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ միայն Փարիզում անվտանգությունը տոնի ժամանակ ապահովել է 11 000 ոստիկան, Սենայում պարեկություն անող 6 նավակ, Reaper անօդաչուն:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



