Ֆրանսիայում Բաստիլի գրավման օրը մոտ 370 մարդ ձերբակալվել է, 900 մեքենա են հրկիզել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայում ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ տոնական միջոցառումների ժամանակ մոտ 900 մեքենա են հրկիզել, մոտ 370 մարդ ձերբակալվել է: Այս մասին հայտնում է Parisien թերթը: Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ հուլիսի 13-14-ին հրկիզվել է 897 ավտոմեքենա, ձերբակալվել է 368 մարդ: Նշվում է, որ 2016 հրկիզվել էր 855 մեքենա, ձերբակալվել էր 577 մարդ: Նախարարության ներկայացուցիչ Պերրա-Անրի Բրանդեի խոսքով՝ անվտանգության խիստ միջոցառումներն ամբողջ երկրում հնարավորություն են տվել այս տարի «զգալիորեն նվազեցնել հրկիզումների և ծեծկռտուքների թիվը»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ միայն Փարիզում անվտանգությունը տոնի ժամանակ ապահովել է 11 000 ոստիկան, Սենայում պարեկություն անող 6 նավակ, Reaper անօդաչուն:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



