Մոսկվայի ավտոսրահներից մեկից պրեմիում դասի 13 ավտոմեքենա են գողացել՝ ընդհանուր 40 մլն ռուբլի արժողությամբ
INTERNATIONAL NEWSՄոսկվայում ավազակախումբը հարձակում է իրականացրել ավտոսրահներից մեկի վրա. նրանք կապել են տարեց պահակին, որն ի վիճակի չի եղել դիմադրություն ցուցաբերել և չի հասցրել ոստիկանություն կանչել:
Moslenta-ի տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ առևանգվել է 13 ավտոմեքենա, որոնցից յուրաքանչյուրի նվազագույն արժեքը երեք միլիոն ռուբլի է:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հանցագործները գողացել են Mercedes մակնիշի չորս ավտոմեքենա, այդ թվում՝ GL և ML սերիաների, ինչպես նաև՝ Porsche Panamera մակնիշի մեկ, Infiniti X 56 մակնիշի երկու ավտոմեքենա, BMW X6 և X5, Audi А8 և А7, Toyota Land Cruiser և Range Rover մակնիշի ավտոմեքենաներ:
Նախնական գնահատականի համաձայն՝ վնասի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 40 միլիոն ռուբլի:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



