Մոսկվայի ավտոսրահներից մեկից պրեմիում դասի 13 ավտոմեքենա են գողացել՝ ընդհանուր 40 մլն ռուբլի արժողությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայում ավազակախումբը հարձակում է իրականացրել ավտոսրահներից մեկի վրա. նրանք կապել են տարեց պահակին, որն ի վիճակի չի եղել դիմադրություն ցուցաբերել և չի հասցրել ոստիկանություն կանչել:
Moslenta-ի տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ առևանգվել է 13 ավտոմեքենա, որոնցից յուրաքանչյուրի նվազագույն արժեքը երեք միլիոն ռուբլի է:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հանցագործները գողացել են Mercedes մակնիշի չորս ավտոմեքենա, այդ թվում՝ GL և ML սերիաների, ինչպես նաև՝ Porsche Panamera մակնիշի մեկ, Infiniti X 56 մակնիշի երկու ավտոմեքենա, BMW X6 և X5, Audi А8 և А7, Toyota Land Cruiser և Range Rover մակնիշի ավտոմեքենաներ:
Նախնական գնահատականի համաձայն՝ վնասի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 40 միլիոն ռուբլի:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



