Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում Ուրալը ոչ-ոքի է խաղացել Ռոստովի հետ
SPORTՌուսաստանի Պրեմիեր լիգայի 2017/18թթ. առաջնության մեկնարկային տուրի բացման խաղում «Ուրալն» ու «Ռոստովը» ոչ-ոքի են խաղացել՝ 1:1:
Խաղի հաշիվը բացել են տանտերերը: 41-րդ րոպեին Նիկոլայ Դմիտրովն անվրեպ է իրացրել նշանակված 11 մետրանոցը: Պատասխան գնդակը 60-րդ րոպեին խփել է Ալեքսանդր Գացկանը:
Հանդիպմանը հայտավորված է եղել նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, ով մնացել է պահեստայինների նստարանին:
Հայաստանի ընտրանու մեկ այլ ֆուտբոլիստ, հարձակվող Էդգար Մանուչարյանը բաց է թողել հանդիպումը վնասվածքի պատճառով:
Հիշեցնենք, որ «Ուրալն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 23-ին, իսկ մրցակիցը կլինի «Դինամոն»:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



