Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում Ուրալը ոչ-ոքի է խաղացել Ռոստովի հետ
ՍՊՈՐՏՌուսաստանի Պրեմիեր լիգայի 2017/18թթ. առաջնության մեկնարկային տուրի բացման խաղում «Ուրալն» ու «Ռոստովը» ոչ-ոքի են խաղացել՝ 1:1:
Խաղի հաշիվը բացել են տանտերերը: 41-րդ րոպեին Նիկոլայ Դմիտրովն անվրեպ է իրացրել նշանակված 11 մետրանոցը: Պատասխան գնդակը 60-րդ րոպեին խփել է Ալեքսանդր Գացկանը:
Հանդիպմանը հայտավորված է եղել նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, ով մնացել է պահեստայինների նստարանին:
Հայաստանի ընտրանու մեկ այլ ֆուտբոլիստ, հարձակվող Էդգար Մանուչարյանը բաց է թողել հանդիպումը վնասվածքի պատճառով:
Հիշեցնենք, որ «Ուրալն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 23-ին, իսկ մրցակիցը կլինի «Դինամոն»:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



