Իռլանդուհին հեքիաթային արարածներ է ստեղծում ավոկադոյի կորիզներից (լուսանկարներ)
LIFEԻռլանդուհի Ջեն Քեմփբլն ավոկադոյով լանչ է պատրաստելիս եղել, երբ հանկարծ նկատել է դրա միջուկի և կորիզի յուրահատուկ գեղեցկությունը: Շաբաթներ շարունակ կորիզի տեսքը և հատկություններն ուսումնասիրելուց հետո նա մի գունավոր քերծվածք է նկատել կորիզի մակերևույթի վրա, որը ոգեշնչել է նրան շարունակել կորիզի բնական զարդարումն այնքան, մինչև դրանից արվեստի գործ է ստացվել:
Bored Panda-ի հաղորդմամբ՝ այդ օրից ի վեր աղջիկը քանդակելու միջոցով վերածում է ավոկադոյի կորիզները հեքիաթային արարածների, որոնց կերպարների հիմք է ծառայում կելտական դիցաբանությունը:
Նշվում է, որ վարպետի ձեռքի տակից դուրս են գալիս անտառային ոգիներ, հնագույն աստվածուհիներ, ինչպես նաև՝ վայրի սնկեր և բուսական աշխարհի այլ ներկայացուցիչներ:










1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



