Իռլանդուհին հեքիաթային արարածներ է ստեղծում ավոկադոյի կորիզներից (լուսանկարներ)
ԼԱՅՖԻռլանդուհի Ջեն Քեմփբլն ավոկադոյով լանչ է պատրաստելիս եղել, երբ հանկարծ նկատել է դրա միջուկի և կորիզի յուրահատուկ գեղեցկությունը: Շաբաթներ շարունակ կորիզի տեսքը և հատկություններն ուսումնասիրելուց հետո նա մի գունավոր քերծվածք է նկատել կորիզի մակերևույթի վրա, որը ոգեշնչել է նրան շարունակել կորիզի բնական զարդարումն այնքան, մինչև դրանից արվեստի գործ է ստացվել:
Bored Panda-ի հաղորդմամբ՝ այդ օրից ի վեր աղջիկը քանդակելու միջոցով վերածում է ավոկադոյի կորիզները հեքիաթային արարածների, որոնց կերպարների հիմք է ծառայում կելտական դիցաբանությունը:
Նշվում է, որ վարպետի ձեռքի տակից դուրս են գալիս անտառային ոգիներ, հնագույն աստվածուհիներ, ինչպես նաև՝ վայրի սնկեր և բուսական աշխարհի այլ ներկայացուցիչներ:










1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



