Երուսաղեմում Տաճարի լեռան վրա հրաձգությունից հետո ձերբակալել են քաղաքի մուֆթիին
INTERNATIONAL NEWSԻսրայելի ոստիկանությունը ուրբաթօրյա աղոթքից հետո ձերբակալել է Երուսաղեմի մուֆթի, շեյխ Մուհամադ Հուսեյնին՝ Տաճարի լեռան վրա հրաձգության հետաքննության շրջանակում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Իեյդոթ Ահրոնոթ» պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ իրավապահները նաեւ ձերբակալել են մուֆթիի նախորդին՝ Իքրիմ Սաբրիին։
Ուրբաթ առավոտյան 3 իսրայելցի արաբ կրակ են բացել Տաճարի լեռան վրա հերթապահող իրավապահների ուղղությամբ Նրանք սպանել են նրանցից երկուսին եւ փորձել թաքնվել սրբավայրի տարածքում, սակայն ոստիկանության կողմից հետապնդվելիս գնդակահարվել են։ Զինված հարձակումից հետո Իսրայելի իշխանությունները թույլ չեն տալիս Տաճարի լեռան մզկիթներ այցելել, ինչպես նաեւ չեղարկել են ուրբաօրյա աղոթքը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



