Երուսաղեմում Տաճարի լեռան վրա հրաձգությունից հետո ձերբակալել են քաղաքի մուֆթիին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի ոստիկանությունը ուրբաթօրյա աղոթքից հետո ձերբակալել է Երուսաղեմի մուֆթի, շեյխ Մուհամադ Հուսեյնին՝ Տաճարի լեռան վրա հրաձգության հետաքննության շրջանակում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Իեյդոթ Ահրոնոթ» պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ իրավապահները նաեւ ձերբակալել են մուֆթիի նախորդին՝ Իքրիմ Սաբրիին։
Ուրբաթ առավոտյան 3 իսրայելցի արաբ կրակ են բացել Տաճարի լեռան վրա հերթապահող իրավապահների ուղղությամբ Նրանք սպանել են նրանցից երկուսին եւ փորձել թաքնվել սրբավայրի տարածքում, սակայն ոստիկանության կողմից հետապնդվելիս գնդակահարվել են։ Զինված հարձակումից հետո Իսրայելի իշխանությունները թույլ չեն տալիս Տաճարի լեռան մզկիթներ այցելել, ինչպես նաեւ չեղարկել են ուրբաօրյա աղոթքը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



