Yerevan, 09.February.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանցիների ցույցը Պրահայում ի չիք է դարձել

INTERNATIONAL NEWS

Պրահայում Հայաստանի դեսպանատան դիմաց հուլիսի 14-ին բողոքի ցույցի արտոնություն ստացած փոքրաթիվ ադրբեջանցի երիտասարդների ակցիան ի չիք դարձավ դեսպանատան տարածքից կազմակերպված հակացույցի արդյունքում։

Ադրբեջանցի ցուցարարներին  դիմավորեցին  հայկական դեսպանատան աշխատակիցներն ու Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչները` Հայաստանի, Արցախի ու Չեխիայի դրոշներով,  ողջ փողոցում լսելի ազգային-հայրենասիրական բարձր երաժշտությամբ  ու տասնյակ ցուցապաստառներով, որոնց մեջ էին նաև  «Մարդկային վահանի ետևում թաքնվելն անբարոյական է», «Մարդկային  վահանի ետևում թաքնվելն անբարոյական է», «Կանգնեցրեք ագրեսոր Ալիևին», «Լեռնային Ղարաբաղն  ազատ պետություն է»,  Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի հայտնի գնահատականը` «Ադրբեջանը ոչ միայն խախտել է հրադադարը, այլ  իր խաղաղ բնակչությանը կիրառում է իբրև մարդկային վահան»  և այլն։

Ադրբեջանցիներին հատկացված մեկ ժամվա ընթացքում ադրբեջանցի ցուցարարները հնարավորություն ստացան լսել Հայ զինվորներին, հայոց բանակին, Անդրանիկ զորավարն ձոնված շատ սիրված երգեր, ինչպես նաև Արամ Խաչատրյան ու System of a Down, ինչպես ասում են` ամեն ճաշակի համար…

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը. օրեր ամսագրին և օrer.eu-ին մեկնաբանելով այսօրվա բողոքի ակցիան Չեխիայում Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանն ասաց. «Մեզ հասած տեղեկություններով Չեխայում բնակվող ադրբեջանցիներն ամենայն հավանականությամբ Բաքվից իջեցված հրահանգով կազմակերպեցին փոքրաթիվ այս բողոքի ակցիան Չեխիայի ՀՀ դեսպանատան առջև։ Ադրբեջանը պետք է հասկանա, որ մտացածին խնդիրների առնչությամբ բողոքների անցկացումը ոչ մի հանգրվանի չի հասցնի։ Ավելի արդյունավետ կլիներ, որպեսզի նրանք իրականացնեին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ԵԱՀԿ Մինսկի եռանախագահների  միջնորդությամբ վստահության մթնոլորտ ձևավորելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հայկական կողմը բազմիցս դատապարտել է ադրբեջանական զինուժի` սեփական խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելու գործողությունները։ Չեխիայի հայ համայնքի համակարգված գործողության շնորհիվ ըստ էության ադրբեջանցիների կազմակերպած սադրանքը տապալվեց»։

Առաջիկա օրերին էլ Ադրբեջանը շահարկելու է խաղաղ բնակիչների զոհվելու հանգամանքը, ցույցեր է պատվիրելու տարբեր մայրաքաղաքներում  Հայաստանի դիվանագետական առաքելությունների առջև։ Չէ՞ որ լրատվամիջոցների համար օրեր առաջ տեղի ունեցածը թարմ պահելու համար լրատվության առիթ է պետք ստեղծել։

Շփման գոտում ադրբեջանցիների հերթական սադրիչ գործողություններին հայկական կողմի տված պատասխանից հետո ադրբեջանցի երեխայի ու նրա տատիկի ենթադրյալ  զոհվելը տեղեկատվական պատերազմում  նոր հարձակման առիթ դարձնելով, Ադրբեջանը կրկին փորձում է շահել միազգային կառույցների աջակցությունն ու հանրության համակրանքը։

Իրականությունն այն է, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, շփման գոտում,  նման իրավիճակներից խուսափելու և երկու կողմերից էլ զոհերի հավանականությունը  բացառելու այս պահի միակ ելքը հրադադարի խախտման դիտորդական  մեխանիզմների ներդրումն ու կիրառումն է , ինչը կտրկանապես մերժում է Ադրբեջանը։    Սա է պատճառը, որ Մինսկի խմբի համանագահաները մտագոհություն հայտնելով խաղաղ բնակիչների զոհվելու կապակցությամբ, հիշեցնում են, որ խնդրի կարգավորման ռազմական ուղի չի կարող լինել և որ անհրաժեշտ է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live