Երևան, 09.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանցիների ցույցը Պրահայում ի չիք է դարձել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պրահայում Հայաստանի դեսպանատան դիմաց հուլիսի 14-ին բողոքի ցույցի արտոնություն ստացած փոքրաթիվ ադրբեջանցի երիտասարդների ակցիան ի չիք դարձավ դեսպանատան տարածքից կազմակերպված հակացույցի արդյունքում։

Ադրբեջանցի ցուցարարներին  դիմավորեցին  հայկական դեսպանատան աշխատակիցներն ու Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչները` Հայաստանի, Արցախի ու Չեխիայի դրոշներով,  ողջ փողոցում լսելի ազգային-հայրենասիրական բարձր երաժշտությամբ  ու տասնյակ ցուցապաստառներով, որոնց մեջ էին նաև  «Մարդկային վահանի ետևում թաքնվելն անբարոյական է», «Մարդկային  վահանի ետևում թաքնվելն անբարոյական է», «Կանգնեցրեք ագրեսոր Ալիևին», «Լեռնային Ղարաբաղն  ազատ պետություն է»,  Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի հայտնի գնահատականը` «Ադրբեջանը ոչ միայն խախտել է հրադադարը, այլ  իր խաղաղ բնակչությանը կիրառում է իբրև մարդկային վահան»  և այլն։

Ադրբեջանցիներին հատկացված մեկ ժամվա ընթացքում ադրբեջանցի ցուցարարները հնարավորություն ստացան լսել Հայ զինվորներին, հայոց բանակին, Անդրանիկ զորավարն ձոնված շատ սիրված երգեր, ինչպես նաև Արամ Խաչատրյան ու System of a Down, ինչպես ասում են` ամեն ճաշակի համար…

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը. օրեր ամսագրին և օrer.eu-ին մեկնաբանելով այսօրվա բողոքի ակցիան Չեխիայում Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանն ասաց. «Մեզ հասած տեղեկություններով Չեխայում բնակվող ադրբեջանցիներն ամենայն հավանականությամբ Բաքվից իջեցված հրահանգով կազմակերպեցին փոքրաթիվ այս բողոքի ակցիան Չեխիայի ՀՀ դեսպանատան առջև։ Ադրբեջանը պետք է հասկանա, որ մտացածին խնդիրների առնչությամբ բողոքների անցկացումը ոչ մի հանգրվանի չի հասցնի։ Ավելի արդյունավետ կլիներ, որպեսզի նրանք իրականացնեին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ԵԱՀԿ Մինսկի եռանախագահների  միջնորդությամբ վստահության մթնոլորտ ձևավորելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հայկական կողմը բազմիցս դատապարտել է ադրբեջանական զինուժի` սեփական խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելու գործողությունները։ Չեխիայի հայ համայնքի համակարգված գործողության շնորհիվ ըստ էության ադրբեջանցիների կազմակերպած սադրանքը տապալվեց»։

Առաջիկա օրերին էլ Ադրբեջանը շահարկելու է խաղաղ բնակիչների զոհվելու հանգամանքը, ցույցեր է պատվիրելու տարբեր մայրաքաղաքներում  Հայաստանի դիվանագետական առաքելությունների առջև։ Չէ՞ որ լրատվամիջոցների համար օրեր առաջ տեղի ունեցածը թարմ պահելու համար լրատվության առիթ է պետք ստեղծել։

Շփման գոտում ադրբեջանցիների հերթական սադրիչ գործողություններին հայկական կողմի տված պատասխանից հետո ադրբեջանցի երեխայի ու նրա տատիկի ենթադրյալ  զոհվելը տեղեկատվական պատերազմում  նոր հարձակման առիթ դարձնելով, Ադրբեջանը կրկին փորձում է շահել միազգային կառույցների աջակցությունն ու հանրության համակրանքը։

Իրականությունն այն է, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, շփման գոտում,  նման իրավիճակներից խուսափելու և երկու կողմերից էլ զոհերի հավանականությունը  բացառելու այս պահի միակ ելքը հրադադարի խախտման դիտորդական  մեխանիզմների ներդրումն ու կիրառումն է , ինչը կտրկանապես մերժում է Ադրբեջանը։    Սա է պատճառը, որ Մինսկի խմբի համանագահաները մտագոհություն հայտնելով խաղաղ բնակիչների զոհվելու կապակցությամբ, հիշեցնում են, որ խնդրի կարգավորման ռազմական ուղի չի կարող լինել և որ անհրաժեշտ է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակՉինաստանը հինգ տարում կառուցել է ավելի շատ էներգահզորություններ, քան ԱՄՆ-ը՝ ողջ պատմության ընթացքում Այս իշխանությունների օրոք Հայաստանի տարածքը փոքրացել է, այլ բանի նրանք ունակ չեն․ Ավետիք ՔերոբյանԽորհուրդ է տրվում չուտել հում մրգեր այս շրջանում․ զգուշացումԵկեղեցին է Հայոց պատմությունը գրի առել ու շարունակում է գրի առնել. Արշակ ԿարապետյանԻրազեկում․ Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Ֆասթ Բանկն ու Visa-ն ամփոփել են գործակցության մեկ տարին Արտաշատում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Nissan Murano»-ն Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» անցակետի համար նախապատրաստական աշխատանքները արագացել են Ձյուն կտեղա՞. ի՞նչ եղանակ է սպասվում փետրվարի 9-ից 13-ը Ծառուկյանը վաղը հայտարարությու՞ն կանիՀայաստանը աշխարհաքաղաքական գործընթացների խաչմերուկում. ՀայաՔվե Տզեր՝ ալյուրի մեջՑածր տոկոսադրույքով օնլայն վարկ AMIO Mobile-ումՈրտեղ է թաքնված Սուրբ Հովհաննես մատուռի գաղտնիքը․ բացահայտելով Հայաստանը (մաս 3)Ով է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավի իրական պատվիրատուն, և ինչ նպատակով է այն իրականացվում. ՉալաբյանՀայ Առաքելական Եկեղեցին ճնշումների տակ․ ԱՄՆ փոխնախագահը կխախտի՞ լռությունը Հանկարծ մտածեցին, որ 80-90 տարեկան անձինք կարող են աշխատել․ Հրայր Կամենդատյան Թբիլիսիի հնչեցրած ահազանգը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանը չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին, քանզի Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի պետական շահերը բացառապես Ռուսաստանի հետ են համընկնում. Մհեր ԱվետիսյանՆոր մանրամասներ դպրոցական աղջկան սպանած տղամարդուցՈւժեղ Հայաստանի տեսլականով ու Հայաստանում իրական փոփոխությունների ծրագրով Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը Երևանի Շենգավիթ համայնքում էրԳորիս-Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհին բուք է. Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում Հորդորում ենք Ձեզ անհայտ կորածների հարցի հանգուցալուծումը և բոլոր հայ գերիների ազատ արձակումը դարձնել Բաքվում Ձեր քննարկումների առանցքային թեմաները․ Գեղամ Ստեփանյանն ու Արտակ Բեգլարյանը՝ Վենսին Լուսնի վրա առաջին «ինքնազարգացող քաղաքը» կարող է հայտնվել 10 տարուց Էլ պակաս ժամանակահատվածում․ Մասկ Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Սուրբ Աստվածածնի բարեխոսության աղոթք Իտալիայում առանց հարգելի պատճառի դանակ կրելու համար կարող են հայտնվել բանտում 41-ամյա Լինդսի Վոնին օլիմպիական մրցուղուց ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց Հայաստան հաջորդ այցելության ժամանակ ինձ կձերբակալեն. ԼապշինԿատուն ավելին է հասկանում, քան թվում է. հետազոտություն Հայաստանը ռուսաստանցիների միջազգային գործուղումների ամենապահանջված ուղղությունների թվում է«Մանչեսթեր Սիթիի» կամային հաղթանակը «Լիվերպուլի» նկատմամբ (տեսանյութ) Ակնկալվում է նարնջի համաշխարհային բերքի աճ Թուրքիայի սահմանից մինչև Հայաստանի սահման ճանապարհների հիմնական հատվածները պատրաստ կլինեն 2030-ին. ԿոբախիձեՎենսի խոսնակը հայտնել է նրա Երևան և Բաքու այցի ժամանակացույցը Ուկրաինայում հակամարտությունը շների հակադարձ էվոլյուցիայի պատճառ է դարձել Երրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են. Նարեկ ԿարապետյանԹրամփը դեղերի զեղչերի կայք է գործարկել Թույլ կառավարումը բերում է ռեպրեսիաներ. Աշոտ ՄարկոսյանՎաղն Իրանի խորհրդարանում ԱՄՆ-ի հետ բանակցությունների թեմայով փակ նիստ տեղի կունենա«Ուրարտուն» պարտվեց «Չժեցյանին» Թրամփի կեղծված ստորագրության, գալստուկով մարդկանց չմիավորվելու ու սպասվող մսաղացի մասին․ Էդմոն ՄարուքյանԱնվտանգության երաշխիքների շրջանակներում Ուկրաինայում ամերիկյան զnրքեր չեն լինի. Ուկրաինայի արտգործնախարարԿաշառքն այսօր օրինականացվում է․ 1մլն դոլար ինչի՞ դիմաց ստացավ․ Արշակ ԿարապետյանՊուտինը զրուցել է Լուկաշենկոյի հետ Ձմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանի արդյունքը սկիաթլոնում Ուժեղ Հայաստան լինելու է շատ շուտով` Սամվել Կարապետյանի հետ․ Գոհար ՂումաշյանԲաժանումից հետո Լեպսը հիասթափված է կանանցից. «Թո՛ղ գրողի ծոցը գնա ամեն ինչ» Ո՞ր տեղում է Հայաստանը IQ-ի ցուցանիշով