Հոնդուրասում երեխաներին արգելել են ամուսնանալ
INTERNATIONAL NEWSՀոնդուրասի օրենսդիրները երկրում արգելել են երեխաների ամուսնությունները, հայտնում է The Independent–ը։
Իրավական նոր ակտի համաձայն՝ մինչեւ 18 տարեկան քաղաքացիները ոչ մի դեպքում չեն կարող ամուսնանալ, այդ թվում՝ ծնողների համաձայնության դեպքում։
Իրավապաշտպան Girls Not Brides («Աղջիկներ, այլ ոչ հարսանացուներ») կազմակերպության տեղեկություններով՝ ամեն տարի 15 մլն աղջիկ հարկադրված է ամուսնանալ մինչեւ 18 տարեկան դառնալը։ Նման դեպքերում նրանք հաճախ զրկվում են կրթություն ստանալու հնարավորությունից, այդ պատճառով աղքատության մեջ են ապրում։ Դրանից զատ, հղիությունը եւ ծննդաբերությունը 15–ից մինչեւ 19 տարեկան աղջիկների մահացության գլխավոր պատճառն է։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



