Հոնդուրասում երեխաներին արգելել են ամուսնանալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀոնդուրասի օրենսդիրները երկրում արգելել են երեխաների ամուսնությունները, հայտնում է The Independent–ը։
Իրավական նոր ակտի համաձայն՝ մինչեւ 18 տարեկան քաղաքացիները ոչ մի դեպքում չեն կարող ամուսնանալ, այդ թվում՝ ծնողների համաձայնության դեպքում։
Իրավապաշտպան Girls Not Brides («Աղջիկներ, այլ ոչ հարսանացուներ») կազմակերպության տեղեկություններով՝ ամեն տարի 15 մլն աղջիկ հարկադրված է ամուսնանալ մինչեւ 18 տարեկան դառնալը։ Նման դեպքերում նրանք հաճախ զրկվում են կրթություն ստանալու հնարավորությունից, այդ պատճառով աղքատության մեջ են ապրում։ Դրանից զատ, հղիությունը եւ ծննդաբերությունը 15–ից մինչեւ 19 տարեկան աղջիկների մահացության գլխավոր պատճառն է։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



