Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


Ալիևի նախկին փեսան` ամերիկյան սկանդալի կենտրոնում

INTERNATIONAL NEWS

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ համաշխարհային մեդիայի ակնդետ ուշադրության կենտրոնում է հայտնվել: Այս անգամ առիթը որդու՝ Թրամփ կրտսերի հետ կապված սկանդալն է, ինչն արդեն մի քանի օր քննարկելով՝ ամերիկյան մամուլը համոզված է, որ Թրամփի վարչակազմն այլևս չի կարող հերքել իր կապը Կրեմլի և վերջինիս ազդեցության փաստն ամերիկյան վերջին ընտրությունների վրա:

Խնդիրն այն է, որ մամուլը պարզել, և Դոնալդ Թրամփ կրտսերն էլ հաստատել է որ 2016 թ. հունիսին ինքը, Թրամփի փեսա (ներկայումս նրա ավագ խորհրդական) Ջարեդ Քուշները և Թրամփի նախընտրական արշավի տնօրեն Փոլ Մանաֆորթը, որ հետո խորհրդականի պաշտոն զբաղեցրեց Սպիտակ տանը, Նյու Յորքում հանդիպել են ռուս փաստաբան Նատալյա Վեսելնիցկայի հետ, որն, իբր, ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի մասին գաղտնի տեղեկատվության է տիրապետել: Թրամփ կրտսերի խոսքերով՝ ավագ Թրամփը տեղյակ չի եղել հանդիպման մասին, որովհետև իրենք չեն կամեցել անհանգստացնել նրան, իսկ այն չեն բացահայտել, որովհետև չեն կամեցել առանց որևէ փաստարկի սևացնել Քլինթոնի վարկը: Նա նաև նշել է, որ ռուս փաստաբանն իրենց որևէ կարևոր տեղեկություն չի հաղորդել, և ընդամենը 20 րոպե տևած հանդիպման մասին, որն ուղղակի ժամանակի անհարկի կորուստ է եղել, իրենք չէին էլ հիշի, եթե մամուլը նորից աղմուկ չբարձրացներ: Թրամփ կրտսերն ազնվորեն խոստովանել է, որ հիշյալ հանդիպումը կազմակերպել է հոր նախընտրական շտաբի PR աշխատակից, բրիտանական տաբլոիդներից մեկի նախկին լրագրող Ռոբ Գոլդսթոունը, ինչից հետո ամեն բան ավելի հետաքրքիր է դառնում: Պարզվում է՝ Գոլդսթոունը, որ Թրամփի ընտանիքի հետ աշխատել է դեռ գեղեցկության մրցույթներ կազմակերպելու տարիներից, տիկնոջը ճանաչել է Ադրբեջանի նախագահի նախկին փեսա, Լեյլա Ալիևայի նախկին ամուսին, երգիչ և գործարար Էմին Աղալարովի միջոցով, որն էլ Գոլդսթոունին համոզել է գլուխ բերել, իբր, ձեռքի տակ կարևոր դոսյե ունեցող Վեսելնիցկայայի հետ հանդիպումը:

Վերջինս, ի դեպ, երեկ նույնպես ԱՄՆ հեռուստաէկրանների զարդն էր. Նա NBC news–ին տված հարցազրույցում նախ՝ հերքեց Կրեմլի հետ իր կապերը, ապա նշեց, որ շատ է զարմացել, երբ վաղեմի ծանոթներ Էմին Աղալարովն ու Ռոբ Գոլդսթունն իրեն հանդիպում են առաջարկել Թրամփ կրտսերի հետ: Ապա հավելել է, թե է՛լ ավելի է զարմացել, երբ նյու յորքյան հանդիպման ընթացքում Թրամփ կրտսերն իրեն սոսկ մի հարց է տվել՝ իսկապե՞ս իր ձեռքի տակ փաստաթղթեր կան, որոնք հաստատում են ԱՄՆ դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի կապը կասկածելի ֆինանսավորման աղբյուրների հետ: Վեսելիցկայան պնդել է, թե ինքը, բնականաբար, հերքել է նման փաստաթղթերի գոյությունը, կամ՝ գոնե իր առնչությունը դրանց հետ, և վերջ: Դրանով ամեն բան ավարտվել է:

ԱՄՆ–ում, սակայն, այդ կարծիքին չեն: Դեմոկրատները և մամուլը պնդում են, որպեսզի ԱՄՆ–ի անցած նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության գործը հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, և Կոնգրեսի մի քանի տարբեր հանձնաժողովներ, որոնք միաժամանակ հետաքննում են Կրեմլի և Թրամփի թիմի միջև գաղտնի համաձայնության մասին գործի մանրամասները, այժմ ավելի մեծ ուշադրություն դարձնեն նույնիսկ աննշան մանրուքներին, ոմանք էլ առաջարկել են արագացնել նախագահի իմպիչմենթի գործընթացը, ինչը զայրացրել է նախագահ Թրամփին: Վերջինս գովանաբել է իր որդուն և նշել, թե նա շատ բաց, անկեղծ մարդ է, ինչի համար հոր ծափահարություններին է արժանի: Ինչ վերաբերում է ռուսներին՝ ՌԴ նախագահ Վլ. Պուտինի մամլո խոսնակն էլ իր հերթին է արձագանքել տարածվող աղմուկին՝ մեկնաբանելով ռուս փաստաբանի և Կրեմլի կապը: Մենք նույնիսկ չգիտենք, թե ով է նա՝ հայտարարել է Պեսկովը:

Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes