Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ալիևի նախկին փեսան` ամերիկյան սկանդալի կենտրոնում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ համաշխարհային մեդիայի ակնդետ ուշադրության կենտրոնում է հայտնվել: Այս անգամ առիթը որդու՝ Թրամփ կրտսերի հետ կապված սկանդալն է, ինչն արդեն մի քանի օր քննարկելով՝ ամերիկյան մամուլը համոզված է, որ Թրամփի վարչակազմն այլևս չի կարող հերքել իր կապը Կրեմլի և վերջինիս ազդեցության փաստն ամերիկյան վերջին ընտրությունների վրա:

Խնդիրն այն է, որ մամուլը պարզել, և Դոնալդ Թրամփ կրտսերն էլ հաստատել է որ 2016 թ. հունիսին ինքը, Թրամփի փեսա (ներկայումս նրա ավագ խորհրդական) Ջարեդ Քուշները և Թրամփի նախընտրական արշավի տնօրեն Փոլ Մանաֆորթը, որ հետո խորհրդականի պաշտոն զբաղեցրեց Սպիտակ տանը, Նյու Յորքում հանդիպել են ռուս փաստաբան Նատալյա Վեսելնիցկայի հետ, որն, իբր, ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի մասին գաղտնի տեղեկատվության է տիրապետել: Թրամփ կրտսերի խոսքերով՝ ավագ Թրամփը տեղյակ չի եղել հանդիպման մասին, որովհետև իրենք չեն կամեցել անհանգստացնել նրան, իսկ այն չեն բացահայտել, որովհետև չեն կամեցել առանց որևէ փաստարկի սևացնել Քլինթոնի վարկը: Նա նաև նշել է, որ ռուս փաստաբանն իրենց որևէ կարևոր տեղեկություն չի հաղորդել, և ընդամենը 20 րոպե տևած հանդիպման մասին, որն ուղղակի ժամանակի անհարկի կորուստ է եղել, իրենք չէին էլ հիշի, եթե մամուլը նորից աղմուկ չբարձրացներ: Թրամփ կրտսերն ազնվորեն խոստովանել է, որ հիշյալ հանդիպումը կազմակերպել է հոր նախընտրական շտաբի PR աշխատակից, բրիտանական տաբլոիդներից մեկի նախկին լրագրող Ռոբ Գոլդսթոունը, ինչից հետո ամեն բան ավելի հետաքրքիր է դառնում: Պարզվում է՝ Գոլդսթոունը, որ Թրամփի ընտանիքի հետ աշխատել է դեռ գեղեցկության մրցույթներ կազմակերպելու տարիներից, տիկնոջը ճանաչել է Ադրբեջանի նախագահի նախկին փեսա, Լեյլա Ալիևայի նախկին ամուսին, երգիչ և գործարար Էմին Աղալարովի միջոցով, որն էլ Գոլդսթոունին համոզել է գլուխ բերել, իբր, ձեռքի տակ կարևոր դոսյե ունեցող Վեսելնիցկայայի հետ հանդիպումը:

Վերջինս, ի դեպ, երեկ նույնպես ԱՄՆ հեռուստաէկրանների զարդն էր. Նա NBC news–ին տված հարցազրույցում նախ՝ հերքեց Կրեմլի հետ իր կապերը, ապա նշեց, որ շատ է զարմացել, երբ վաղեմի ծանոթներ Էմին Աղալարովն ու Ռոբ Գոլդսթունն իրեն հանդիպում են առաջարկել Թրամփ կրտսերի հետ: Ապա հավելել է, թե է՛լ ավելի է զարմացել, երբ նյու յորքյան հանդիպման ընթացքում Թրամփ կրտսերն իրեն սոսկ մի հարց է տվել՝ իսկապե՞ս իր ձեռքի տակ փաստաթղթեր կան, որոնք հաստատում են ԱՄՆ դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի կապը կասկածելի ֆինանսավորման աղբյուրների հետ: Վեսելիցկայան պնդել է, թե ինքը, բնականաբար, հերքել է նման փաստաթղթերի գոյությունը, կամ՝ գոնե իր առնչությունը դրանց հետ, և վերջ: Դրանով ամեն բան ավարտվել է:

ԱՄՆ–ում, սակայն, այդ կարծիքին չեն: Դեմոկրատները և մամուլը պնդում են, որպեսզի ԱՄՆ–ի անցած նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության գործը հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, և Կոնգրեսի մի քանի տարբեր հանձնաժողովներ, որոնք միաժամանակ հետաքննում են Կրեմլի և Թրամփի թիմի միջև գաղտնի համաձայնության մասին գործի մանրամասները, այժմ ավելի մեծ ուշադրություն դարձնեն նույնիսկ աննշան մանրուքներին, ոմանք էլ առաջարկել են արագացնել նախագահի իմպիչմենթի գործընթացը, ինչը զայրացրել է նախագահ Թրամփին: Վերջինս գովանաբել է իր որդուն և նշել, թե նա շատ բաց, անկեղծ մարդ է, ինչի համար հոր ծափահարություններին է արժանի: Ինչ վերաբերում է ռուսներին՝ ՌԴ նախագահ Վլ. Պուտինի մամլո խոսնակն էլ իր հերթին է արձագանքել տարածվող աղմուկին՝ մեկնաբանելով ռուս փաստաբանի և Կրեմլի կապը: Մենք նույնիսկ չգիտենք, թե ով է նա՝ հայտարարել է Պեսկովը:

Սահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ Կարապետյան67 համարի ավտոբուսում տղամարդ է մшհшցել Կատարը դեմ է Հորմուզի նեղուցը քաղաքական ճնշման միջոցի վերածելունԵրկու տարեկան երեխա է ընկել դիտահորի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը Լիբանանը վերացրել է մահապատիժը Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկների և մուսոնային անձրևների հետևանքով 19 մարդ է մահացել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է Կոնտեյներատար նավը, ենթադրաբար, հրթիռային հարվածի է ենթարկվել Օմանի ծոցում. ԶԼՄ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Շչերբակովկա և Նովոյե Պոլե բնակավայրերի նկատմամբ 2026թ-ի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի երեխայի նպաստի նոր սահմանաչափըԼիբանանի խորհրդարանը քվեարկել է մшhապատժի վերացման օգտին «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին Ոչ սթափ վիճակում գտնվող կինը 3-ամյա դստերը 9-րդ հարկից դուրս է նետել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար (Video)Ավետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԿասեցվել է «Արտակ Քարամյան» ընկերությանը պատկանող «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել Թուրքիայում Թրամփին թաքցրել են սնունդ տեղափոխող մեքենայի մեջ Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին ՄԱԳԱՏԷ-ն կհեռացնի միջուկային նյութերը Սիրիայում գտնվող գաղտնի օբյեկտից․ Axios Ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանըԿռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանԱվստրալիան բարձր է գնահատում Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը Վրաստանից արտաքսել են Հայաստանի և այլ երկրների 113 քաղաքացու Ռուսաստանը հայտարարել է Վրաստանի հետ պրագմատիկ կապերի ընդլայնման պատրաստակամության մասին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան iPhone 18 և այլ արժեքավոր նվերներ«Աձյալի» մեջ փաթաթած երեխա էր, սառած էր. ինչպես են գտել նորածնին Հալաբյանում (Video)