Երմակովիչ. ԲԱՏԷ-ն ամեն ինչ անելու է Ալաշկերտի արգելքը հաղթահարելու համար
SPORTՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտի» հետ ոչ-ոքի խաղալուց հետո ԲԱՏԷ-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Երմակովիչը դժգոհել է ֆուտբոլիստների արդյունավետությունից:
«Անբավարար արդյունք է՝ չնայած ստեղծեցինք բազմաթիվ պահեր, ունեինք առավելություն, սակայն անդրադարձը բերեց նման արդյունքի: Սակայն կա երկրորդ խաղը, և պարզ է, ամեն ինչ անելու ենք առաջ անցնելու համար:
Չգիտեմ, թե ինչից էր կախված, սակայն երկրորդ խաղակեսը մեզ մոտ չստացվեց: Ընդմիջմանն ասել եմ թիմին խաղալ այնպես, ինչպես կարողանում ենք:
Սիգնևիչը վատ չխաղաց: Կոլյան փորձում էր, ջանք չէր խնայում, սակայն ցանկանում ենք ավելին. հարձակվողներին գնահատում են գոլերով: Ցանկանում ենք, որ նա իրացնի այն պահերը, որոնք ունի»,- Երմակովիչի խոսքը մեջբերում է Football.by-ն:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



