Երմակովիչ. ԲԱՏԷ-ն ամեն ինչ անելու է Ալաշկերտի արգելքը հաղթահարելու համար
ՍՊՈՐՏՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտի» հետ ոչ-ոքի խաղալուց հետո ԲԱՏԷ-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Երմակովիչը դժգոհել է ֆուտբոլիստների արդյունավետությունից:
«Անբավարար արդյունք է՝ չնայած ստեղծեցինք բազմաթիվ պահեր, ունեինք առավելություն, սակայն անդրադարձը բերեց նման արդյունքի: Սակայն կա երկրորդ խաղը, և պարզ է, ամեն ինչ անելու ենք առաջ անցնելու համար:
Չգիտեմ, թե ինչից էր կախված, սակայն երկրորդ խաղակեսը մեզ մոտ չստացվեց: Ընդմիջմանն ասել եմ թիմին խաղալ այնպես, ինչպես կարողանում ենք:
Սիգնևիչը վատ չխաղաց: Կոլյան փորձում էր, ջանք չէր խնայում, սակայն ցանկանում ենք ավելին. հարձակվողներին գնահատում են գոլերով: Ցանկանում ենք, որ նա իրացնի այն պահերը, որոնք ունի»,- Երմակովիչի խոսքը մեջբերում է Football.by-ն:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



