Եմենում կին ոստիկանները ցուցարար կանանց ծեծել են
INTERNATIONAL NEWSԵմենի հարավում կին ոստիկանները ծեծել են ցուցարար կանանց եւ ցրել ոչ մեծ բողոքի ակցիան, որին կանայք են մասնակցել, հայտնում է AP-ն: Ակցիայի մասնակիցները` տասնյակ ձերբակալվածների մայրեր եւ քույրեր են, որոնց ազատազրկել են առանց մեղադրանք ներկայացնելու:
Ակտիվիստների խոսքով`Ադենում հանրահավաքի ժամանակ ոստիկանները պատռել են մասնակիցներից մեկի նիկաբը եւ հարվածել նրա դեմքին: Երկու մասնակցի ձերբակալել եւ հարցաքննել են:
Հանրահավաքը տեղի է ունեցել ԱՄԷ-ի զորքերի կենտրոնակայանի մոտ, որոնք մտնում են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի մեջ, որը սատարում է Եմենի կառավարությանը հյուսիսային շիա ապստամբերի դեմ պատերազմում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



