Եմենում կին ոստիկանները ցուցարար կանանց ծեծել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵմենի հարավում կին ոստիկանները ծեծել են ցուցարար կանանց եւ ցրել ոչ մեծ բողոքի ակցիան, որին կանայք են մասնակցել, հայտնում է AP-ն: Ակցիայի մասնակիցները` տասնյակ ձերբակալվածների մայրեր եւ քույրեր են, որոնց ազատազրկել են առանց մեղադրանք ներկայացնելու:
Ակտիվիստների խոսքով`Ադենում հանրահավաքի ժամանակ ոստիկանները պատռել են մասնակիցներից մեկի նիկաբը եւ հարվածել նրա դեմքին: Երկու մասնակցի ձերբակալել եւ հարցաքննել են:
Հանրահավաքը տեղի է ունեցել ԱՄԷ-ի զորքերի կենտրոնակայանի մոտ, որոնք մտնում են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի մեջ, որը սատարում է Եմենի կառավարությանը հյուսիսային շիա ապստամբերի դեմ պատերազմում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



