Գերմանիայում սիրիացի փախստականը դատապարտվել է ազատազրկման՝ Դանիայում ահաբեկչական ակտ նախապատրաստելու համար
INTERNATIONAL NEWSԳերմանական Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի Ռավենսբուրգ քաղաքի դատարանը 6.5 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել սիրիացի փախստականի, որը մեղադրվել է Դանիայում ահաբեկչական ակտեր նախապատրաստելու համար: Այս մասին հայտնում էAssociated Press գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նոյեմբերին Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է 21-ամյա սիրիացու՝ Դանիայի սահմանը հատելու փորձի ժամանակ: Հետաքննության տվյալների համաձայն՝ նա փորձել է նյութեր հայթայթել զենք կամ պայթուցիկ պատրաստելու համար:
Դատարանի նյութերի համաձայն՝ փախստականը Գերմանիա է ժամանել 2015 թվականին և դրանից հետո ընկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման քարոզչության ազդեցության տակ:
Նշվում է, որ կասկածյալը պայթուցիկ սարքով ահաբեկչություն է նախապատրաստելիս եղել Կոպենհագենում:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



