Գերմանիայում սիրիացի փախստականը դատապարտվել է ազատազրկման՝ Դանիայում ահաբեկչական ակտ նախապատրաստելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանական Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի Ռավենսբուրգ քաղաքի դատարանը 6.5 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել սիրիացի փախստականի, որը մեղադրվել է Դանիայում ահաբեկչական ակտեր նախապատրաստելու համար: Այս մասին հայտնում էAssociated Press գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նոյեմբերին Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է 21-ամյա սիրիացու՝ Դանիայի սահմանը հատելու փորձի ժամանակ: Հետաքննության տվյալների համաձայն՝ նա փորձել է նյութեր հայթայթել զենք կամ պայթուցիկ պատրաստելու համար:
Դատարանի նյութերի համաձայն՝ փախստականը Գերմանիա է ժամանել 2015 թվականին և դրանից հետո ընկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման քարոզչության ազդեցության տակ:
Նշվում է, որ կասկածյալը պայթուցիկ սարքով ահաբեկչություն է նախապատրաստելիս եղել Կոպենհագենում:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



