Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Կներդրվի Պրո բոնո ծառայություններ մատուցող իրավաբանների խրախուսման համակարգ

SOCIETY
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց կառավարության նոր ծրագրով արդարադատության ոլորտում նախատեսվող բարեփոխումների մասին:
 
Սուրեն Քրմոյանն ասաց, որ արդարադատության ոլորտի բարեփոխումները, որոնք նախանշված են կառավարության ծրագրում մեկ հիմնական ուղղությամբ են ընթանալու, և դա Սահմանադրության միջազգային հանրաճանաչ նորմերով ու օրենքներով ամրագրված մարդու իրավունքների ապահովման և երաշխավորման ուղղությամբ քաղաքականության մշակումն ու իրականացումն է:
 
Հիմնական թիրախներ են ընտրվել Սահմանդրությունից բխող օրենսդրության ու դատական համակարգի արդիականացումը: Այստեղ որպես հիմնական գործիք նախանշվել է նորարարական լուծումների միջոցով արդարադատության համակարգի նպատակների ապահովումը: Բարեփոխումների թիրախում թե՛ ավանդական գործիքակազմով և թե՛ նորարական լուծումներով կապահովվի արդարադատության համակարգի արդյունավետ, թափանցիկ գործունեությունը և մարդու իրավունքների երաշխավորումը:
 
«Դատարանների համակարգը պետք է լինի հստակ տարանջատված և բալանսավորված, ինչը նշանակում է, որ պետք է դատական օրենսգրքով ամրագրենք յուրաքանչյուր ատյանի դատարանի գործառույթները և տարբեր ատյանների դատարանների միջև փոխգործակցությունը պետք է ապահովի արդարադատության համակարգի արդյունավետությունը»,– նշեց փոխնախարարը:
 
Շեշտելով, որ դատական համակարգի գործունեության և քաղաքացիների իրավունքների երաշխավորման համար շատ կարևոր է անվճար իրավանաբական օգնությունը՝ Քրմոյանն ասաց, որ պետությունը պոզիտիվ պարտականություն ունի Սահմանադրությամբ ապահովված՝ անապահով և հատուկ խմբերի համար անվճար իրավաբանական օգնության երաշխավորում: Ըստ Քրմոյանի՝ հիմա կա նման համակարգ, սակայն բարեփոխման արդյունքում փորձելու են ընդլայնել շահառուների շրջանակը:
 
«Այստեղ կարևոր նորամուծությունն այն է, որ իրավաբանական պրո բոնո եղանակով ծառայություններ մատուցող անձանց խրախուսման մեխանիզմներ ենք ներդնելու: Իսկ ի՞նչ է նշանակում պրո բոնո: Փաստաբանները, իրավաբանական ծառայություններ մատուցողները սոցիալական պատասխանատվություն ունեն և տարբեր երկրներում իրենց ծառայության 2, 3, 5%–ը անում են անապահով խավերի համար անվճար: Մենք փորձելու ենք խրախուսել այս համակարգը:
 
Մյուս թիրախն էլ մատչելի իրավաբանական օգնության համակարգի ներդրումն է: Շատ անգամ քաղաքացին պատրաստ է վճարել իրեն իրավաբանական օգնություն ցուցաբերելու դիմաց, սակայն ծառայությունների գները տատանվում են կամ էլ բարձր են: Մենք փորձելու ենք բացի անվճարից և պրո բոներից ներդնել նաև մատչելի իրավաբանական օգնության համակարգ»,– ասաց նա:
 
Քրմոյանը նաև խոսեց քրեական պատիժների ոլորտում նախատեսվող շատ կարևոր ու սկզբունքային փոփոխության մասին: Ըստ նրա՝ քրեակատարողական համակարգի հենքը պիտի լինի վերականգնողական արդարադատության գաղափարը:
 
«Սա նշանակում է, որ անձը քրեական պատիժը ստանում է, իսկ մենք պետք է 3 ուղղությամբ աշխատենք. վերականգնենք սոցիալական արդարությունը՝ անձը անխուսափելիորեն պատասխան կրի կատարած հանցագործության համար, բայց և պետք է անել այնպես, որ պատիժը կրելուց հետո հասարակություն վերադարձնենք լիարժեք անդամ, ինչն իր հերթին բերելու է կրկնահանցագործության թվի նվազում»,– նշեց նա՝ հավելելով, որ քրեակատարողական հիմնարկում ներդնելու են Զբաղվածության օրենքով նախատեսված մասնագիտական վերապատրաստման ծրագրեր: Անձին նոր գիտելիքներ ու հմտություններ հաղորդելը քրեակատարողական հիմնարկի ներսում միտված է նրա ազատվելուց հետո զբաղվածության խնդիրն ավելի հեշտ լուծելուն:
 
 
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns