Դուտերտեն հայտնել է, որ Մարավի քաղաքի պաշարումը կարող է ավարտվել 10-15 օրվա ընթացքում
INTERNATIONAL NEWSՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտնել է, որ Մարավի քաղաքի պաշարումը Մաուտե խմբավորման զինյալների կողմից կարող է ավարտվել 10-15 օրվա ընթացքում, հայտնում է AP-ն։
Դուտերտեն հայտնել է, որ փորձել է այցելել Մարավի, բայց վատ եղանակը ու գնդակոծությունների հետ կապված վտանգը խախտել են նրա ծրագրերը։ Նրա խոսքով, 10-15 օրվա ընթացքում իրավիճակը կկայունանա։ Սակայն ԻՊ-ի կողմից սպառնալիքը շարունակում է հետապնդել Ֆիլիպիններին։
Նշենք, որ Մաուտեի զինյալները, որոնք հավատարմության երդում են տվել ԻՊ-ին, գրեթե երկու ամիս պաշարման մեջ են պահում Մարավի քաղաքը։ Դուտերտեն մտադրություն է հայտնել Ֆիլիպինների հարավում ռազմական դրությունը եւս 60 օրով երկարացնել։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



