Դուտերտեն հայտնել է, որ Մարավի քաղաքի պաշարումը կարող է ավարտվել 10-15 օրվա ընթացքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտնել է, որ Մարավի քաղաքի պաշարումը Մաուտե խմբավորման զինյալների կողմից կարող է ավարտվել 10-15 օրվա ընթացքում, հայտնում է AP-ն։
Դուտերտեն հայտնել է, որ փորձել է այցելել Մարավի, բայց վատ եղանակը ու գնդակոծությունների հետ կապված վտանգը խախտել են նրա ծրագրերը։ Նրա խոսքով, 10-15 օրվա ընթացքում իրավիճակը կկայունանա։ Սակայն ԻՊ-ի կողմից սպառնալիքը շարունակում է հետապնդել Ֆիլիպիններին։
Նշենք, որ Մաուտեի զինյալները, որոնք հավատարմության երդում են տվել ԻՊ-ին, գրեթե երկու ամիս պաշարման մեջ են պահում Մարավի քաղաքը։ Դուտերտեն մտադրություն է հայտնել Ֆիլիպինների հարավում ռազմական դրությունը եւս 60 օրով երկարացնել։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



