Չինաստանում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 83-ի
INTERNATIONAL NEWSՉինաստանի հարավ-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով սկսված հեղեղումներից մահացածների ու անհետ կորածների թիվը հասել է 83-ի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
28 մարդ մնացել է սողանքների տակ, 13-ին քշել են ուժեղ հեղեղումները, 22-ը մահացել են շինությունների փլվելու հետևանքով, չորսը խեղդվել են, ևս 16-ը մահացել են այլ պատճառներով կամ համարվում են անհետ կորած:
Հունիսի 22-ից սկսված հորդառատ անձրևների հետևանքով տարհանվել է ավելի քան 1.6 մլն մարդ, շուրջ 470 հազարը շտապ օգնության կարիք ունեն: Տարերային աղետը քանդել է 53 հազար տուն:
Փրկարար գործողություններում ներառված են ավելի քան 52 հազար զինվորական, ոստիկանության կամ փրկարար ծառայության աշխատակից:
1
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation
2
Statement by Archbishop Bagrat Galstanyan
3
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
4
IDBank warns about scams disguised as remote work
5
Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine



