Չինաստանում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 83-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի հարավ-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով սկսված հեղեղումներից մահացածների ու անհետ կորածների թիվը հասել է 83-ի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
28 մարդ մնացել է սողանքների տակ, 13-ին քշել են ուժեղ հեղեղումները, 22-ը մահացել են շինությունների փլվելու հետևանքով, չորսը խեղդվել են, ևս 16-ը մահացել են այլ պատճառներով կամ համարվում են անհետ կորած:
Հունիսի 22-ից սկսված հորդառատ անձրևների հետևանքով տարհանվել է ավելի քան 1.6 մլն մարդ, շուրջ 470 հազարը շտապ օգնության կարիք ունեն: Տարերային աղետը քանդել է 53 հազար տուն:
Փրկարար գործողություններում ներառված են ավելի քան 52 հազար զինվորական, ոստիկանության կամ փրկարար ծառայության աշխատակից:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



