Քաղաքացիական անձանց կորուստները ձեռնտու են Ադրբեջանում իշխող ռեժիմին. Դավիթ Բաբայանը՝ The Associated Press-ին
SOCIETYՔաղաքացիական անձանց կորուստները ձեռնտու են Ադրբեջանում իշխող ռեժիմին: Այդ մասին The Associated Press –ի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
Նա ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է զրույցից մի հատված: Ներկայացնում ենք այն ստորեւ:
«Լեռնային Ղարաբաղի առաջնորդի մամլո խոսնակը լարվածության աճի մեջ մեղադրել է Ադրբեջանին՝ նշելով, որ Ալխանլիի կրակակետերի վրա հարվածները եղել են ստիպված պատասխան Ադրբեջանի կողմից այդ գյուղից Արցախի վրա կատարված զանգվածային հրետակոծությանը:
«Փաստն այն է, որ քաղաքացիական անձանց կորուստները ձեռնտու են Ադրբեջանում իշխող ռեժիմին: Ուստի նրանք փորձում են շեղել բնակչության ուշադրությունը ներքին խնդիրներից՝ «թունավորելով» նրան եւ ուռճացնելով «ատելի թշնամու» կերպարը, – ասել է Դավիթ Բաբայանը։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



