Քաղաքացիական անձանց կորուստները ձեռնտու են Ադրբեջանում իշխող ռեժիմին. Դավիթ Բաբայանը՝ The Associated Press-ին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔաղաքացիական անձանց կորուստները ձեռնտու են Ադրբեջանում իշխող ռեժիմին: Այդ մասին The Associated Press –ի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
Նա ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է զրույցից մի հատված: Ներկայացնում ենք այն ստորեւ:
«Լեռնային Ղարաբաղի առաջնորդի մամլո խոսնակը լարվածության աճի մեջ մեղադրել է Ադրբեջանին՝ նշելով, որ Ալխանլիի կրակակետերի վրա հարվածները եղել են ստիպված պատասխան Ադրբեջանի կողմից այդ գյուղից Արցախի վրա կատարված զանգվածային հրետակոծությանը:
«Փաստն այն է, որ քաղաքացիական անձանց կորուստները ձեռնտու են Ադրբեջանում իշխող ռեժիմին: Ուստի նրանք փորձում են շեղել բնակչության ուշադրությունը ներքին խնդիրներից՝ «թունավորելով» նրան եւ ուռճացնելով «ատելի թշնամու» կերպարը, – ասել է Դավիթ Բաբայանը։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



